Մատչելիության հղումներ

Մարտի լույս 2-ի գիշերը ռուսներն ԱԹՍ-ներով հարվածել են Օդեսային


Օդեսա, 2-ը մարտի, 2024թ․
Օդեսա, 2-ը մարտի, 2024թ․

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ռուսներն անօդաչու սարքերով հարվածել են Օդեսային և Խարկովին, հայտնում են տեղական իշխանությունները:

Օդեսայի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ շենքին, որի մեկ մուտքը հիմնովին ավերվել է, կա առնվազն երկու զոհ: Վիրավորվել է յոթ բնակիչ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա և հղի կին։ Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները:

Երկրի հարավի պաշտպանության ուժերի տվյալներով՝ մարտի 2-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տեսակի 8 ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայի շրջանին, դրանցից 7-ը վնասազերծվել են:

Խարկովում անօդաչուն հարվածել է բնակելի թաղամասում գտնվող ավտոտնակների կոոպերատիվին, ինչի հետևանքով վնասվել են թե՛ ավտոտնակները, թե՛ դրանցում կայանված մեքենաները:

Ռուսաստանը լայնածավալ ներխուժում է կատարել Ուկրաինա 2024 թվականի փետրվարի 24-ին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում Ուկրաինայում սպանվել է առնվազն 10 հազար 582 խաղաղ բնակիչ, վիրավորվել է գրեթե 20 հազարը։ ՄԱԿ-ը նշում է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է:

XS
SM
MD
LG