Մատչելիության հղումներ

Պանամայում առգրավել են 5 տոննա թմրադեղ, որը պետք է ուղարկվեր Իսպանիա


Պանամայում առգրավել են 5 տոննա թմրադեղ, որը պետք է ծովային ճանապարհով ուղարկվեր Իսպանիա: Թմրադեղը տեղավորված է եղել բանաններ փոխադրող բեռնանավում:

«Դա զսպման ռազմավարություն է, և տրամաբանորեն, Պանաման, որպես կենտրոնական երկիր, որն ունի իր աշխարհագրությունը և Պանամայի ջրանցքը, որոշիչ դեր է կատարում հանցավոր խմբերի գործողությունները կասեցնելու համար», - ասել է Պանամայի հանրային անվտանգության նախարար Խուան Մանուել Պինոն:

Այս տարվա ընթացքում Պանամայի հատուկ ծառայություններն արդեն հայտնաբերել և առգրավել են 19 տոննա թմրադեղ՝ հիմնականում կոկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG