Մատչելիության հղումներ

Պեսկով. Գաղտնիք չէ, որ Բրիտանիան դե ֆակտո ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մեծ Բրիտանիան դե ֆակտո ուղղակիորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, գաղտնիք չէ, որ բրիտանացիները (Ուկրաինային) տարբեր ձևերով աջակցում են՝ և՛ մարդկանցով, և՛ հետախուզությամբ և այլն։ Այսինքն՝ նրանք իրականում ուղղակիորեն ներգրավված են այս հակամարտության մեջ», - ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքին։

Այդ հայտարարությամբ նա արձագանքել է բրիտանական լրատվամիջոցների հաղորդագրությանն այն մասին, որ բրիտանական զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը գաղտնի օգնել է Ուկրաինային մարտական ծրագրեր մշակելիս։

«Ինչ վերաբերում է այդ սպային, իհարկե, մենք Կրեմլի վարչակազմում նման տվյալներ չունենք, բայց հավանաբար դա հայտնի է մեր զինվորականներին», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG