Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի հատվածում երեկ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է


Տեղ գյուղի դիրքերը, 3-ը մարտի, 2023թ․
Տեղ գյուղի դիրքերը, 3-ը մարտի, 2023թ․

Տեղ գյուղի հատվածում երեկ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովը ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ վաղ ռավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք, նա զինված է եղել, Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան, դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոմիտեն այսօր մանրամասնել է՝ գործը հարուցվել է Փենախովի կողմից փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:

Բաքուն երեկ իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական բանակի զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG