Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի իր գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։

Միրզոյանն, ըստ հաղորդագրության, իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023-ի հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:

Նախարար Բերբոքն ավելի վաղ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք ևս մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG