Մատչելիության հղումներ

Բրիտանիայում Բուլղարիայի վեցերորդ քաղաքացուն է մեղադրանք առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար


Բուլղարիայի վեցերորդ քաղաքացուն Մեծ Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար։ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ 38-ամյա Տիխոմիր Իվանչևը գործել է հինգ այլ մեղադրյալների՝ Յան Մարսալեկ անունով տղամարդու և այլ անհայտ անձանց հետ միասին։

Իվանչևը Լոնդոնի բնակիչ է, նա մեղադրվում է բրիտանական պետության անվտանգությանն ու շահերին վնասող տեղեկություններ հավաքագրելու, ձեռք բերելու, գրանցելու, հրապարակելու կամ փոխանցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG