Մատչելիության հղումներ

Քելբաջարում 960 աշակերտի համար նախատեսված դպրոցի նոր շենք է կառուցվում․ Բաքու


Տեսարան Լեռնային Ղարաբաղից, արխիվային լուսանկար
Տեսարան Լեռնային Ղարաբաղից, արխիվային լուսանկար

Քելբաջարում «ժամանակակից չափանիշներին համապատասխան» դպրոցի նոր շենք է կառուցվում՝ նախատեսված 960 աշակերտի համար, հաղորդում է Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունը։

Դպրոցը բաղկացած կլինի 41 դասասենյակից, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի՝ 8 տարբեր նշանակության լաբորատորիաներից, դահլիճից, ճաշասենյակից և այլ անհրաժեշտ տարածքներից։

Դպրոցի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2023-ի մայիսին, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ներկա եղավ Քելբաջարում կառուցված զինվորական հոսպիտալի բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG