Մատչելիության հղումներ

«Վիճաբանություն է եղել». զինծառայողի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը


Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագծի մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ավագ Զաքարյանի միջև։

«Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում», - նշում է ՔԿ-ն՝ հավելելով, որ զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայող Զաքարյանը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG