Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման


Ավազ Զեյնալլի
Ավազ Զեյնալլի

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ավազ Զեյնալլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Այսօր հրապարակված վճռով Բաքվի դատարանը Զեյնալլին մեղավոր է ճանաչել շորթման համար։

Ադրբեջանական դատախազության պնդմամբ, ընդդիմադիր «Խուրալ թի-վի» առցանց հեռուստաընկերության ղեկավար Զեյնալլին և փաստաբան Էլչին Սադիխովը փորձել են 10 հազար դոլար ստանալ կոռուպցիոն մեղադրանքներով ազատազրկված գործարարներից մեկի ընտանիքից։

Իր վերջին խոսքում Զեյնալլին հայտարարել է, որ իր դեմ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն։

«Դատախազությունն այդպես էլ իմ մեղքն ապացուցող որևէ ծանրակշիռ փաստարկ չի ներկայացրել», - դատարանին դիմելով՝ հայտարարել է Զեյնալլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG