Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն 60 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ


«Հեզբոլա»-ի դրոշը, արխիվ
«Հեզբոլա»-ի դրոշը, արխիվ

Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին շուրջ վեց տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ հրթիռակոծության թիրախում էին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտները։

«Հեզբոլա»-ի այս հարձակումը պատասխան է իսրայելցիների կողմից Լիբանանի կենտրոնական շրջաններին այսօր հասցված հարվածների, որոնց հետևանքով շարժման երկու զինյալ է զոհվել։

Իսրայելական աղբյուրները տեղեկացրել էին, որ Բեյրութից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բաալբեկ քաղաքի հրթիռակոծության թիրախում էին «Հեզբոլա» շարժման հակաօդային պաշտպանության համակարգերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG