Մատչելիության հղումներ

Բախումներ՝ Բրյուսելի կենտրոնում


Բելգիական ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Բրյուսելի կենտրոնում բողոքի ակցիա իրականացնող ֆերմերների դեմ։

Բելգիացի ֆերմերները, ավելի քան 900 տրակտորներով երկրի մայրաքաղաք էին ժամանել այսօր վաղ առավոտյան։ Ցուցարարների մի մասին, գյուղտեխնիկայի օգնությամբ, հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշն՝ ընդհուպ մոտենալով Եվրահանձնաժողովի շենքին, որտեղ այդ պահին մեկնարկում էր ԵՄ անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հավաքը։

Բելգիացի ֆերմերները բողոքում են ԵՄ կողմից իրականացվող նոր բնապահպանական քաղաքականության, ինչպես նաև երրորդ երկրներից գյուղմթերքի ներկրման ծավալների աճի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG