Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է կայացել


Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, սեպտեմբեր, 2023թ․
Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, սեպտեմբեր, 2023թ․

Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է իր թուրք պաշտոնակցին՝ 70-ամյակի առթիվ։

Այսօր կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ծառայությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է իր թուրք պաշտոնակցին՝ 70-ամյակի առթիվ։

«Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել մեր նախագահին ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար», - նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG