Մատչելիության հղումներ

Ադրբեջանում փոխվում է պահեստայիններին վերապատրաստման զորակոչելու կարգը


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանում փոխվում է պահեստային զինծառայողներին վերապատրաստման զորակոչելու կարգը: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն ամրագրվել է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկված փոփոխության մեջ, որը Միլլի մեջլիսը քննարկել է այսօրվա նիստում։

Ըստ օրինագծի՝ զորավարժություններին մասնակցելու պահեստային զինծառայողներին ներգրավելիս համապատասխան գործադիր մարմինը պետք է համաձայնեցնի ներգրավվող զինծառայողների թիվը։

Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG