Մատչելիության հղումներ

Բայդենը հաստատել է՝ ԱՄՆ-ը ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում ՌԴ-ի դեմ


Նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան կայքը։

«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցների մասին: Դրանք ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական արդյունաբերական, գնումների ցանցերի և պատժամիջոցներից խուսափողների դեմ տարբեր մայրցամաքներում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում մոտ 100 կազմակերպությունների նկատմամբ, որոնք գաղտնի աջակցություն են ցուցաբերել ռուսական ռազմական մեքենային:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն է՛լ ավելի նվազեցնելու համար: Եվ ես իմ թիմին հանձնարարել եմ մեծացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում»,- ասել է նաև Բայդենը։

Ավելի վաղ France-Presse գործակալությունը և CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության անանուն պաշտոնյային, տեղեկացրել էին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում, որ Բայդենի վարչակազմը հրապարակելու է այսօր, ընդգրկված են 500 իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG