Մատչելիության հղումներ

Իսպանիան ռուսների հետ առնչություն ունեցող ավելի քան 450 ակտիվներ է բացահայտել


Տեսարան բարսելոնայից
Տեսարան բարսելոնայից

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան երկրում հայտնաբերել է 357 անշարժ գույք, 7 զբոսանավ և 10 ինքնաթիռ, որոնք, ենթադրաբար, պատկանում են ռուս մեծահարուսնտներին և կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների ցանկում, հաղորդել է EFE լրատվական գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, Իսպանիայի թագավորության իրավապահ մարմինները բացահայտել են ռուսների հետ առնչություն ունեցող ավելի քան 450 ակտիվներ։ Խոսքը հարյուր միլիոնավոր եվրո արժողությամբ անշարժ գույքի և այլ թանկարժեք իրերի կամ արժեթղթերի մասին է։

EFE -ն չի հաղորդում, թե այդ ակտիվներից քանիսի վրա է ժամանակավոր կալանք դրվել, սակայն ենթադրում է, որ այդ թիվը շատ մեծ է:

EFE-ն միաժամանակ նշել է, թե եվրոպական պատժամիջոցները, հավանաբար, ցանկալի արդյունք չեն ապահովել, քանի որ Ուկրաինայում հակամարտությունը դեռ շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG