Մատչելիության հղումներ

Ըստ ԱԱԾ-ի՝ ԵՄ առաքելության գործունեության համար խոչընդոտներ չկան


Հայ-ադրբեջանական պայմանական (ընգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության համար խոչընդոտներ չկան, պնդում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր գերատեսչությունից, թե ԵՄ դիտորդական առաքելությունը հնավորություն ունի՞ մոնիթորինգ անել այն տարածքներում, որտեղ նաև ռուս սահմանապահներն են։

Նախօրեին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հաստատել էին, որ ռուս սահմանապահները խոչընդոտում են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։

ԱԱԾ-ից չեն պարզաբանել, թե ինչ իրավական հիմքով են ռուս սահմանպահները տեղակայվել Սյունիքիում ու հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում։

Ըստ գերատեսչության՝ «ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական պայմանական (ընգծումը ԱԱԾ-ինն է) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG