Մատչելիության հղումներ

Պուտինը 40 րոպեանոց թռիչք է կատարել ստրատեգիական ռմբակոծիչով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, Թաթարստան կատարած այցի շրջանակներում, մոտ 40 րոպեանոց թռիչք է իրականացրել Ту-160 արդիականացված ռազմավարական ռմբակոծիչով։

Թռիչքի ավարտին Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել միջուկային մարտագլխիկներով ռումբեր կրելու ընդունակ օդանավի տեխնիկական կարողությունները՝ խորհուրդ տալով Պաշտպանության նախարարության ղեկավարներին այն ընդգրկել երկրի Զինված ուժերի կազմում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահին տպավորել են հատկապես արդիականացված օդանավում անձնակազմի համար ստեղծված պայմանները՝ մասնավորաբար հանգստի սենյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG