Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկում է զորացրել ժամկետային զինծառայողներին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարան է ներկայացրել ժամկետային զինծառայողների զորացրման մասին օրինագիծը։

Դրա համաձայն, այն զինծառայողները, որոնք ժամկետային զինծառայության մեջ էին 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկի պահին և այդպես էլ չեն զորացրվել, կարող են տուն վերադառնալ արդեն մոտ ապագայում՝ «նախագահի հատուկ հրամանագրով»։

Այդ հրամանագրի ստորագրման ժամկետները, սակայն, Զելենսկու կողմից Գերագույն ռադա ներկայացրած փաստաթղթում չեն հստակեցվում։

Ուկրաինացի պատգամավորների տեղեկություններով՝ Զելենսկու առաջարկը Գերագույն ռադայում կսկսի քննարկվել արդեն վաղը։

XS
SM
MD
LG