Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակում Երուսաղեմում


Ոստիկանները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ, արխիվային լուսանկար
Ոստիկանները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ, արխիվային լուսանկար

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են այսօր առավոտյան Երուսաղեմի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Reuters գործակալության տեղեկություններով՝ երեք պաղեստինցիներ կրակ են արձակել Երուսաղեմից դեպի Հորդանանի արևմտյան ափ տանող ճանապարհին տեղակայված անցակետի մոտ գոյացած խցամնան մեջ սպասող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների ուղղությամբ։

Տեղում հերթապահող ոստիկանների պատասխան կրակից հարձակվողներից երկուսը սպանվել են, ևս մեկը ծանր վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG