Մատչելիության հղումներ

ԱԱՏՄ վարչության պետը երկու ամսով կալանավորվեց


Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով, «Ազատության»-ը փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Աբրահամյանը երեկ էր ձերբակալվել, մինչև ուշ երեկո դատարանը քննարկում էր նրան կալանավորելու հարցը։

Երեկ Օհանջանյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։

«Ազատության» նախնական տեղեկությունով՝ Աբրահամյանին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այս տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG