Մատչելիության հղումներ

ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին Մոսկվայից վերադարձել է Բաքու


Ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու։

Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված ադրբեջանցուն հայրենիք տեղափոխող ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։

Report.az կայքի փոխանցմամբ, Զեյնալլիին Բաքվի օդանավակայանում դիմավորել են ընտանիքի անդամներն ու մի քանի տասնյակ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։Առաջինն ինչ արել է Զեյնալլին Բաքու վերադառնալուն պես, իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի նախագահին։

Զեյնալլին ձերբակալվել էր երեկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Ձերբակալության ժամանակ նա ուղիղ եթերով պատմել էր, որ իրեն են մոտեցել ոստիկանները, հայտնել, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռ անցած տարվա մայիսից, և որ նա պետք է Ռուսաստանում կանգնի դատարանի առջև։

«Ես արդեն երրորդ անգամն եմ Ռուսաստանում, բայց միայն հիմա են ինձ ձերբակալում, հույս ունեմ, որ մեր պետական կառույցները կաջակցեն ինձ», - հայտարարել է Զեյնալին։

Ձերբակալությունից մի քանի ժամ անց, սակայն, նրա փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ բլոգերն ազատ է արձակվել։ Թե ինչո՞ւ ռուսական կողմն ազատ արձակեց Հադրութում տարեց ու անզեն բնակչին գլխատելու համար կասկածվող Զեյնալիին, պարզ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG