Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Բաքվում հարգանքի տուրք են մատուցել Նավալնիի մահվան կապակցությամբ


Ադրբեջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Բաքվում հարգանքի տուրք են մատուցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, դիվանագետները ծաղիկներ են խոնարհել ստալինյան բռնաճնշումների զոհ, դրամատուրգ Հուսեյն Ջավիդի հուշարձանին։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Նավալնիի լուսանկարն ու ծաղիկները Ջավիդի հուշարձանի մոտ են հայտնվել փետրվարի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG