Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «Ազատություն» ռադիոկայանը ներառել է «անցանկալի կազմակերպությունների» ցանկում


Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն «Ազատ Եվրոպա» - «Ազատություն» ռադիոկայանը ներառել է Ռուսաստանի տարածքում «անցանկալի օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների» ցանկում: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է գերատեսչության կայքէջում:

Ցանկում հայտնված կազմակերպությունների գործունեությունը Դաշնության տարածքում անցանկալի է ճանաչվում:

«Ազատ Եվրոպա» - «Ազատություն» մեդիա կորպորացիան ավելի վաղ Ռուսաստանում ճանաչվել է որպես արտասահմանյան մեդիա գործակալ։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել այդ մեդիա կորպորացիայի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG