Մատչելիության հղումներ

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այլ պաշտոնյաների հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել զոհվածների հիշատակին։

Շահրամանյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։

Արցախի ներկայացուցչությունում այս պահին պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունենում միջոցառում, որին ներկա է նաև Շահրամանյանը։

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ միջոցառման շրջանակներում «Ազգային ժողովի հանդիսավոր նիստ է տեղի ունեցել»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG