Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետն այցելել է Քելբաջար և Լաչին


«Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը Քերիմ Վելիևն այսօր այցելել է ղարաբաղյան տարածաշրջանում գտնվող մի շարք զորամասեր», - հաղորդում է հարևան երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` գեներալ Վելիևը այցելել է Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված զորամասերն և ծանոթացել այստեղ գործող ստորաբաժնումների մարտական պատրաստության վիճակին։

«Այցելության ընթացքում Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը ենթականերին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զորահավաքային միջոցառումների հետևողական շարունակությանը, ինչպես նաև ջանքեր գործադրել զորահավաքային ռեզերվի ստեղծման, պահեստազորայինների հետ ուսումնական հավաքների պարբերական անցկացման ուղղությամբ», - հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

Քելբաջար և Լաչին կատարած այցի ընթացքում Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետն ու ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը հետևել են նաև հատուկ նշանակության զորքերի զինծառայողների՝ բարձր լեռնային պայմաններում անցկացվող վարժանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG