Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է ՀՀ հավատամրությունը խաղաղության գործընթացին:

Գերմանիայի կանցլերն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Օլաֆ Շոլցը, հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG