Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ


Ռուսաստանում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ:

Настоящее Время-ն հայտնում է, Ռուսաստանի յոթ քաղաքներում 83 ձերբակալվածների մասին։ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 52 մարդ, 15՝ Նիժնի Նովգորոդում, 11 հոգի՝ Մոսկվայում: Ձերբակալություններ են եղել նաև Տագանրոգում, Տվերում, Դոնի Ռոստովում և Մուրմանսկում։

Ավելի վաղ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG