Մատչելիության հղումներ

Նախիջևանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ​​ծառայության նախկին պետը կալանավորվել է


Նախիջևանի հրապարակը, արխիվ
Նախիջևանի հրապարակը, արխիվ

Բաքվում ձերբակալել է Նախիջևանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության նախկին պետ Միրզա Ջալիլովը։

Նա մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատարանը Ջալիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 3 ամիս 20 օր ժամկետով։

Միրզա Ջալիլովը նախկինում զբաղեցրել է նաև Նախիջևանի քաղաքային ոստիկանության վարչության պետի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG