Մատչելիության հղումներ

Չինաստանի դեսպանատունը զգուշացրել է Վրաստան այցելող չինացիներին


Չինաստանի դեսպանատունը Վրաստան այցելող չինացիներին զգուշացրել է վտանգավոր ճանապարհների, կողոպուտների և անբարեխիճ տաքսիստների մասին։

Դեսպանատունը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել ուշադրություն դարձնել անձնական անվտանգությանը և ունեցվածքին։

«Վերջին շրջանում Վրաստանում հաճախակի են դարձել կողոպուտների դեպքերը։ Չինացի որոշ զբոսաշրջիկներ կորցրել են փաստաթղթեր և ֆինանսական կորուստներ են կրել։ Դրանից բացի Վրաստանում ձմռանը անձրև և ձյուն է տեղում, իսկ ճանապարհների պայմանները վատն են»,- նշված է հունավրի 31-ի Չինաստանի դեսպանության հաղորդագրությունում, որի մասին վրացական լրատվամիջոցները հաղորդում են այսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG