Մատչելիության հղումներ

Զելենսկին մեկնելու է Ֆրանսիա և Գերմանիա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, փետրվար, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, փետրվար, 2024թ.

Վաղը մեկնարկելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Ֆրանսիա և Գերմանիա։ Նա հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ելիսեյան պալատը հաստատել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը, նշելով, որ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության պայմանագիր է ստորագրվելու։

Շաբաթ օրը Զելենսկին ելույթ է ունենալու Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում։ Համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխնախագահի, Չեխիայի, Նիդերլանդների, Դանիայի առաջնորդների հետ, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

XS
SM
MD
LG