Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ՝ ԶՈւ Գլխավոր շտաբում


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագրեր է ստորագրել Զինված ուժերի ղեկավար կազմում նոր նշանակումների մասին։

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Կարոն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Թեմուր Շահնազարյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Դավիթ Ալեքսանյանը՝ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, Արմեն Սեյրանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG