Մատչելիության հղումներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են․Բորել


ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են, երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ շեշտելով՝ մտքերի շատ լավ փոխանակում է ունեցել Միրզոյանի հետ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից առաջ։

Բորելը տեղեկացրել է, որ քննարկվել են ավելի խորը ներգրավվածության ոլորտները, ներքին զարգացումներին ու խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր։

«Լիակատար աջակցություն ենք հայտնել բրյուսելյան գործընթացի վերսկսմանը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Երեկ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում էր ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Նախքան նիստի մեկնարկը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկկողմ հանդիպում ունեցավ Բորելի հետ։ Կողմերն անդրադարձել են նաև երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի և ուժի կիրառման դեպքին։

Ավելի ուշ իր հայտարարությունում Բորելը, մասնավորապես նշել է, որ «ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը ցավալի է, բայց Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ է»։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ուժերի հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, ինչը Եվրամիությունը երկար ժամանակ պնդում է: Այսօր ես պետք է կրկնեմ Եվրամիության լիակատար հանձնառությունը՝ աջակցելու կայուն և երկարատև խաղաղությանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա», - հայտարարել է Բորելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG