Մատչելիության հղումներ

Բորելը լուրջ չի ընդունում Թրամփի հայտարարությունը


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, ասելով, որ ԱՄՆ-ի ընտրարշավի ընթացքում շատ բան կլսեն և կտեսնեն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «a la carte» ռազմական դաշինք լինել, որը կաշխատի ԱՄՆ նախագահի հումորից կախված։ «Դա այդպես չէ, հիմա կա, վաղը չկա՝ կախված, թե ով ես դու։ Եկեք լուրջ լինենք, ՆԱՏՕ-ն չի կարող ռազմական դաշինք լինել ըստ ընտրության՝ այն կա՛մ գոյություն ունի, կա՛մ գոյություն չունի։ Ես չեմ պատրաստվում ժամանակ ծախսել՝ մեկնաբանելով որևէ անհեթեթ գաղափար, որ տեղ է գտնում ԱՄՆ-ի նախընտրական արշավում», - ասել է Բորելը։

Ֆրանսերեն «a la carte» արտահայտությունը նշանակում է պատվեր՝ ըստ մենյուի։

Անցած հանգստյան օրերին Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներից մեկում ասել է, թե չի պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ավելին՝ Ռուսաստանին կխրախուսի հարձակվել նրանց վրա, եթե նրանք չկատարեն դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG