Մատչելիության հղումներ

Խարկովում ռուսների հարվածից ընտանիքի բոլոր հինգ անդամները զոհվել են


Ռուսական ուժերի օդային հարվածի հետևանքով Խարկովում հրդեհված մասնավոր տներից մեկում զոհվել են ընտանիքի բոլոր հինգ անդամները՝ ամուսինները և նրանց փոքր երեք երեխաները։

Մեկ այլ տան մեջ զոհվել են վաթսուն անց ամուսիններ, հայտնել է Խարկովի ռազմական վարչակազի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Անցած գիշերը ռուսական ուժերը «Շահեդներ» են արձակել Օդեսայի, Նիկոլաևի, Խերսոնի, Խարկովի վրա։ Խարկովում երեք դրոններ հարվածել են գազալցակայանին, որի հետևանքով հրդեհվել են նաև մոտակա 15 բնակելի տները։

XS
SM
MD
LG