Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատեց վարչապետ Կոբախիձեի կառավարության կազմը


Վրաստանի խորհրդարանը հաստատեց Իրակլի Կոբախիձեի կառավարության կազմը, Թբիլիսի, 8 փետրվարի, 2024թ.
Վրաստանի խորհրդարանը հաստատեց Իրակլի Կոբախիձեի կառավարության կազմը, Թբիլիսի, 8 փետրվարի, 2024թ.

Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին քվեների մեծամասնությամբ հաստատեց նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը և ծրագիրը:

Կոբախիձեի թեկնածությունը հաստատվել է 84 կողմ, 10 դեմ՝քվեների հարաբերակցությամբ:

Նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի առնվազն 76 պատգամավորների աջակցությունը:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը պետք է երկու օրում իր ստորագրությամբ վավերացնի վարչապետի լիազորություններն, ընդ որում, եթե նա չստորագրի կարգադրությունը՝ վարչապետը միևնույն է կհամարվի նշանկված:

XS
SM
MD
LG