Մատչելիության հղումներ

Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում, հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 10-ի տվյալները՝ նշելով, որ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 19,44 տոկոս՝ քվեարկել է 1 մլն 259 հազար 371 ընտրող։

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, ըստ պաշտոնական աղբյուրների, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով՝ երկրում բացվել է 6 հազար 537 ընտրատեղամաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG