Մատչելիության հղումներ

Ամենաշատ զբոսաշրջիկներ ՀՀ են այցելել ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316 հազար 666 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ այցելությունների աճը կազմել է 39 տոկոս։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են այցելել Ռուսաստանից՝ մեկ միլիոն 139 հազար 853 մարդ, կամ զբոսաշրջիկների 49 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ այնտեղից 253 հազար 759 մարդ է այցելել Հայաստան, իսկ Իրանից Հայաստան այցելել է 150 հազար 766 մարդ։

Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից, մեկական այցելու՝ Անգոլայից, Բարբադոսից, Գամբիայից, Չադից, Սենթ-Վենսենթից։

2023 թվականին Հայաստան են այցելել Ադրբեջանի 23 քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG