Մատչելիության հղումներ

Նախագահ Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա


Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա:

Նախագահականից փոխանցում են, որ այցի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և բարձրագույն ղեկավարության հետ:

Նախագահ Խաչատուրյանը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ:

Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին 2022թ. հայտարարեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG