Մատչելիության հղումներ

Պայթյուն Նոր Արեշի փողոցներից մեկում, երկու տուն է փլուզվել, կան տուժածներ


Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ այսօր ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Ըստ ծառայության՝ նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, կա երկու տուժած:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Փրկարարներն այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացնում, մեկ քաղաքացի քիչ առաջ դուրս բերվեց փլատակներից։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փլատակներից դուրս բերվածը տղամարդ է։

Քիչ անց փլատակներից դուրս բերվեց նաև մեկ կին, նա ևս ողջ է, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ըստ ՆԳՆ խոսնակի՝ երկու տուն է փլուզվել, պայթյունի պատճառների մասին նա չխոսեց՝ նշելով, որ քննությունը կպարզի։

Ավելի ուշ ՆԳՆ-ը հաղորդեց, որ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Բժիշկները 1938-ին ծնված Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 1994-ին ծնված Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG