Մատչելիության հղումներ

Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ լցրած ակտիվիստը Վրաստանում կալանավորվեց


Թբիլիսիի քաղաքային դատարանը ակտիվիստ Նատա Փերաձեին հինգ օրվա կալանքի է դատապարտել՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կախված խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ շփելու համար։ Նրա նկատմամբ վարչական գործ էր հարուցվել մանր խուլիգանության մեղադրանքով։

Ակտիվիստը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը։

Ստալինի սրբապատկերը Վրաստանում սկանդալի պատճառ էր դարձել, հանրային դժգոհության արդյունքում Վրաց ուղղափառ եկեղեցին հեռացրել է այն։

XS
SM
MD
LG