Մատչելիության հղումներ

Թուրքիայում գործարանում պատանդառված յոթ աշխատակիցներն ազատվել են 9 ժամ հետո


Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մերձակայքում գտնվող Proctor & Gamble գործարանում պատանդառված յոթ աշխատակիցներն ազատվել են ինը ժամ հետո, հայտնել են տեղի պաշտոնյաները:

Գեբզեի ոստիկանությունը ժամանել է այն բանից հետո, երբ կասկածյալը, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ըստ երևույթին, բողոքում էր Գազայում պատերազմի դեմ, գնացել է պետքարան։

Ըստ տեղի նահանգապետի՝ պատանդները չեն տուժել:

Լուսանկարներում երևում է, որ կասկածյալը դեմքը թաքցրել է պաղեստինյան շարֆով, կրել է պայթուցիկ ժիլետ և ատրճանակ: Նա ձերբակալված է։

Պաշտոնյաները նշում են, որ կասկածյալը ցանկացել է ուշադրություն հրավիրել Գազայի հատվածում առկա իրավիճակի վրա, գրում է BBC-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG