Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով։
Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանի կողմից կառավարությանը ուղարկած գաղտնի հեռագրի բովանդակությունը հրապարակելու համար։
Նույն գործով 10 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև նրա խորհրդական, նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։ Կարաչիի դատարանը վճիռը կայացրեց հունվարի 30-ին, Պակիստանում կայանալք համապետական ընտրությունների նախաշեմին՝ փետրվարի 8-ին Պակիստանում ընտրություններ են։
Ըստ սոցհարցումների նախկին վարչապետի հիմնած կուսակցությունը առաջատարներից է, բայց դատարանը արգելել նրա մասնակցությունը, կուսակցության անդամները ընտրությունների են գնում որպես անկախ թեկնածուներ։
71-ամյա Իմրան Խանը մեկ ուրիշ գործով կալանքի տակ է։ 2023-ի օգոստոսին նա 3 տարվա ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման մեղադրանքով։ Նախկին վարչապետը հերքում է մեղադրանքները, դրանք համարելով քաղաքական։