Մատչելիության հղումներ

Իրանը Իսրայելի օգտին լրտեսելու համար չորս մարդու մահապատժի է ենթարկել


Իրան - ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ենթադրյալ հանցագործների, արխիվ
Իրան - ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ենթադրյալ հանցագործների, արխիվ

Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու, ովքեր մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսելու համար։

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ, Մուհամմեդ Ֆարամարզիի, Մոհսեն Մազլումի, Վաֆա Ազերբարի և Փեջման Ֆաթիհիի նկատմամբ մահապատիժը կիրառվել է երկուշաբթի օրը։

Ենթադրվում է, որ նրանք «Կոմալա» կազմակերպության անդամներ են, ովքեր Իրան են մտել Հյուսիսային Իրաքից և ձերբակալվել են Սպահանում պաշտպանական արդյունաբերության օբյեկտի վրա հարձակում նախապատրաստելու համար:

Նրանք մահապատժի են դատապարտվել 2023 թվականի սեպտեմբերի 18-ին՝ հօգուտ իսրայելական հետախուզության գործելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG