Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը ստորագրելու որոշումը դեռ քննարկման փուլում է. Վահան Կոստանյան


ՀԱՊԿ ընդունած փաստաթղթերը ստորագրելու որոշումը քննարկման փուլում է, այսօր լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին, թե ի՞նչն է անհանգստացնում Երևանին, ԱԳ նախարարի տեղակալն արձագանքել է. - «Չի անհանգստացնում, քննարկման փուլում է գտնվում»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի վերջին Երևան էր այցելել՝ բերելով իր հետ փաստաթղթերի փաթեթը, որն ընդունվել էր նախքան այդ՝ մեկ ամիս առաջ Մինսկում ՀԱԿՊ խորհրդի նիստին, և որին հայկական կողմը չէր միացել։

ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց ավելի քան տասը տարի առաջ կանոնադրությունում կատարվել է լրացում, որի համաձայն Խորհուրդն իրավունք ունի որոշումներ կայացնել նաև սահմանափակ ձևաչափով, եթե որևէ մեկը դեմ չէ այդ ընթացակարգին:

XS
SM
MD
LG