Մատչելիության հղումներ

Կիևը հերքում է պնդումը, թե ռուսական բանակը ևս մեկ գյուղ է գրավել


Կուպյանսկի հերակոծման հետևանքները:
Կուպյանսկի հերակոծման հետևանքները:

Ռուսական զորքերի «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները Կուպյանսկի ուղղությամբ «ազատագրել են» Խարկովի մարզի Տաբաևկա գյուղը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Կուպյանսկի ուղղությամբ «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրվել է Խարկովի մարզի Տաբաևկա բնակավայրը», - հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Պաշտոնական Կիևը հայտարարել է, թե այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:

XS
SM
MD
LG