Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Հայաստանի առջև միջուկային էներգիայի ոլորտում կողմնորոշվելու խնդիր է բարձրացնում


«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Հայաստանը մեկ-մեկուկես տարվա ընթացքում պետք է որոշի միջուկային էներգայի զարգացման հետագա ձևաչափը։

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է Հնդկաստանում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող Կուդանկուլամի ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի ռեակտորի գործարկումը։

Լիխաչևի խոսքով՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը, իրենց հերթին, բանակցում են «Ռոսատոմի» հետ, կորպորացիան պայմանավորվածությունների կատարման բարձր պատրաստվածության վիճակում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG