Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը


Սալոմե Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլի

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Միխեիլ Սարջվելաձեն, արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությանը, պնդել է, որ նախագահը որևէ առնչություն չունի Հայաստանի վարչապետի Թբիլիսի կատարած այցի հետ։

«Զուրաբիշվիլին գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ հանդիպման և այցի հետ։ Իրականում այն հաջողված այց էր, հանրությունն ականատես եղավ հաջող համագործակցության արդյունքներին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ նա ասելիք չունի»,- հայտարարել է Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչը։

Նախագահ Զուրաբիշվիլին այսօր ավելի վաղ տարածած իր հայտարարութամբ ողջունել է Հայաստանի վարչապետի այցը, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG