Մատչելիության հղումներ

Անկարան կօգնի Բաքվին «ապատեղեկատվական արշավի» դեմ պայքարում


Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Անկարան կօգնի Բաքվին Ադրբեջանի դեմ «ապատեղեկատվական արշավի» դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը:

«Բարեկամական և եղբայրական Ադրբեջանի արդար դիրքորոշումն աշխարհին հասցնելը, տարածվող կեղծ տեղեկատվության բացահայտումը մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիա էր ժամանել, որտեղ հանդիպում էր ունեցել Ֆահրեթին Ալթունի հետ և, ինչպես հայտնել էին կողմերը, քննարկել «ապատեղեկատվության դեմ պայքարի» ռազմավարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG