Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա». Վուդ


Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա, և երկու պետությունների դիվանագետները միայն անհրաժեշտության դեպքում են կապեր հաստատում, հայտնել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։

«Հարաբերությունները լավ վիճակում չեն: Մենք նրանց հետ [ռուս դիվանագետների] հետ շփվում ենք Նյու Յորքում, երբ դա պետք է անենք: Հարաբերությունները վատ մակարդակի վրա են»,- ասել է նա:

Այդպես Վուդը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «երկու երկրների հարաբերությունները հիմա գտնվում են ամենացածր կետում»:

Երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ասուլիսում Լավրովն ասել է, թե երկու երկրների միջև հարաբերությունները ցածր են, գրեթե չկան կոնտակտներ: Նա ավելացրել է, թե «նույնիսկ այդ մի քանի շփումներում ամերիկյան ներկայացուցիչները փորձում են միակողմանի առավելություններ կորզել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG