Մատչելիության հղումներ

Ուկրաինան հետաքրքրված է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման շարունակությամբ


Գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, արխիվ
Գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, արխիվ

Ուկրաինան հետաքրքրված է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման շարունակությամբ և աշխատելու է այդ ուղղությամբ։ Այդ մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

«Մենք կշարունակենք աշխատել, որքան էլ որ դժվար լինի, որ այդ փոխանակումները շարունակվեն: Բայց սա մի գործընթաց է, որին պետք է մասնակցեն երկու կողմերը: Ուկրաինան շահագրգռված է իր պաշտպաններին տուն վերադարձնելու հարցում: Մենք կարող ենք և կհանձնենք ռուս ռազմագերիներին»,- ասել է նա՝ մեկնաբանելով երեկ ՌԴ Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման խնդիրը։

Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայից ռուս ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG